Home / Հայաստան / Իլհամ Ալիևը հոր համարձակությունը չունի. դաշնակցական գործիչ

Իլհամ Ալիևը հոր համարձակությունը չունի. դաշնակցական գործիչ

Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի` Կազանում կայանալիք հանդիպմանը դրական հայտարարությունը հաջողություն կլինի կողմերի համար, քանի որ դա կնշանակի, որ բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Բանակցությունների ձախողումը նաև Ադրբեջանի շահերից չի բխում հենց այն պատճառով, որ Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմ հաղթելու նման պայմաններում: Եթե ստիպված պատերազմի մեջ պիտի մտնի, որովհետև բանակցությունները ձախողվել են, դա իր շահերից չի բխի: Երկուսի համար էլ կարևոր է, որ բանակցությունները շարունակվեն»,- ասել է Մանոյանը:

Մանոյանի խոսքով` Հեյդար Ալիևը ժամանակին կարողացել է ասել իր հասարակությանը, «որ տասը տարի այս մարդիկ մեզնից անկախ են ապրում, հիմա եկեք ազատագրենք, իրենց ասելով, կողքի տարածքները»:

Ըստ Մանոյանի` այսօրվա նախագահն այդ համարձակությունը չունի. «Բայց ժամանկի ընթացքում ինքը կարող է  նաև համոզվի, որ իսկապես այլընտրանք չունի, և համաձայնի դրա հետ: Բայց դա անելու համար իրենք պետք է համապատասխան մթնոլորտ ստեծեն իրենց երկրում, որովհետև իրենք սկսել են իրենց քարոզչությանը զոհ գնալ»:

Խոսելով Կոսովոյի տարեբերակի մասին` դաշնակցական գործիչը չի բացառել, որ,   Ադրբեջանի կամքին հակառակ, աշխարհը կարող է իր լուծումը տալ Ղարաբաղի հարցում, և «այդ տարբերակն էլ պետք է Ադրբեջանը տեսնի ու հասկանա»:

Tekali Taxi