Home / Հայաստան / Ֆրանսիայի խորհրդարանը դեմ է միասեռ ամուսնություններին

Ֆրանսիայի խորհրդարանը դեմ է միասեռ ամուսնություններին

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության` միասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին առաջարկը, հայտնում է Associated Press-ը:

Նոր օրինագծին դեմ է քվեարկել խորհրդարանի ստորին պալատի 293 պատգամավոր, կողմ` 222:

Միասեռ ամուսնություններին կողմ հանդես եկող երիտասարդ սոցիալիստները որպես հիմք են ընդունում մարդու իրավունքների հռչակագրի № 1 հոդվածը, ըստ որի, «մարդիկ ծնվում և մնում են ազատ ու հավասար իրենց իրավունքներում»: Սակայն այս տարի Ֆրանսիայի գերագույն դատական  մարմինը հաստատել է, որ միասեռ ամուսնություններն արգելող օրենքները չեն հակասում սահմանադրությանը:

Նշենք, որ միասեռ ամուսնությունները պաշտոնապես ընդունվում և գրանցվում են եվրոպական մի շարք երկրներում, ինչպես, օրինակ, Հոլանդիայում, Բելգիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում և այլ երկրներում:

Tekali Taxi