Home / Հայաստան / «Դիպուկահարի կողմից գնդակահարված Գրիգոր Գևորգյանը». մարտիմեկյան տեսանյութ YouTube-ում

«Դիպուկահարի կողմից գնդակահարված Գրիգոր Գևորգյանը». մարտիմեկյան տեսանյութ YouTube-ում

Այսօր YouTube տեսանյութերի կայքում martimek2008 օգտատերը հերթական տեսնյութն է հրապարակել, որը ենթադրաբար վերաբերում է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին: 2 րոպե 45 վայրկյան տևողությամբ տեսանյութը կոչվում է «Դիպուկահարի կողմից գնդակահարված Գրիգոր Գևորգյանը»:

Կցված տեքստում օգտատերը նշում է, որ տեսանյութում պատկերված է այն պահը, երբ դիպուկահարները գնդակահարում Գրիգոր Գևորգյանին, իսկ այնուհետև թույլ չեն տալիս, որպեսզի ցուցարարները օգնություն ցույց տան նրան:

martimek2008-ը նաև գրում է, որ տեսանյութը պատրաստված է երկու տարբեր   տեսախցիկներով նկարահանված նյութերից:

Նշենք, որ տեսանյութի երկրորդ հատվածում հստակ լսվում է բարձրահարկ շենքի պատուհանից փողոցը նկարահանողների զրույցը:

Հիշեցնենք, որ martimek2008 օգտատերը հունիսի 8-ին տեղադրել էր «Սահմանապահ զորքերը Ազատության հրապարակում» 6 վայրկյանանոց տեսանյութը:

Ավելի վաղ նա տեղադրել էր 41 վայրկյան տևողությամբ «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին…» անունը կրող հոլովակը, և «Սամվել Հարությունանի գնդակահարությունը …01.03.2008թ» անվամբ 58 վայրկյան տևողությամբ հոլովակը:

Tekali Taxi