Home / Հայաստան / Կաթողիկոսի եղբայրը փորձում է պարզել, թե ով է հանձնել իրեն. նամակ

Կաթողիկոսի եղբայրը փորձում է պարզել, թե ով է հանձնել իրեն. նամակ

Մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայի հայերի մի խումբ հարց է բարձրացրել «Հայասա» անսամբլի համերգներից ստացվող գումարները Հայ Առաքելական եկեղեցու մոսկովյան թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս Եզրասի կողմից գրպանելու փաստի վերաբերյալ: Այս մասին ԶԼՄ-ներին ուղղված նամակում նշում է խմբի անդամ, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ Արսեն Մարգարյանը:

Նա պնդում է, որ խոշոր ռուսաստանյան գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Լևոն Հայրապետյանը և այլք, մեծ գումարներ են ծախսում թեմի վերահսկողության տակ գտնվող անսամբլի գործունեության ապահովման համար: Դրան ավելանում է նաև համերգների տոմսերի վաճառքից ստացվող գումարները:

Սակայն, ինչպես նշվում է նամակում, անսամբլի մասնակիցները աշխատանքի ողջ ընթացքում երբեք չեն ստացել իրենց աշխատավարձերը:

Սույն տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը արքեպիսկոպոս Եզրասի կարգադրությամբ անսամբլի անդամներին իրենց մոտ են կանչել բարձրաստիճան հոգևորականի ենթակաները և աղջիկների հետ բացատրական զրույց են ունեցել`պարզելու համար, թե ով է մամուլին հայտնել Ամենայն հայոց Կաթողիկոսի եղբոր` Եզրասի և նրա մտերիմների կողմից անսամբլի գումարները գրպանելու մասին լուրերը, նշում է Մարգարյանը:

Tekali Taxi