Home / Հայաստան / Հայաստանն ու Վրաստանը այդպես էլ եկեղեցիների հարցը չլուծեցին

Հայաստանն ու Վրաստանը այդպես էլ եկեղեցիների հարցը չլուծեցին

Վրացական և հայկական եկեղեցիները այդպես էլ համատեղ ամփոփագիր չստորագրեցին: Ինչպես հայտնել է Վրաց Պատրիարք Իլիա 2-րդի արտաքին կապերի հետ բաժնի ղեկավարը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու դիրքորոշումների համադրումը դեռ շարունակվում է:

Միևնույն ժամանակ, նա հերքել է, որ ամփոփագրի ստորագրումից հրաժարվել է հայկական կողմը:

Համատեղ ամփոփագրի ստորագրումը նախատեսվում էր իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վրաստանյան այցելության ընթացքում: Ավելի վաղ տարածվել էր սույն ամփոփագրի նախնական բովանդակությունը:

Տեքստում նշվում էր. «Մեր միջև առկա հարաբերությունները ավելի ու ավելի են զարգանում և նոր փուլ են թևակոխում, ինչը համահավասար իրավաբանական կարգավիճակ է ենթադրում Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու, իսկ Հայաստանում Վրաստանի Ուղղափառ եկեղեցու համար, ինչպես նաև նախատեսվում է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցիների, իսկ Հայաստանում վրացական եկեղեցիների վերաբացում իրականացնել:

Վերոնշյալ հարցերի լուծման համար նախատեսվում էր երկկողմ միջեկեղեցական հանձնաժողով ստեղծել, խնդրել հայկական և վրացական իշխանություններին նպաստել ամփոփագրի իրականացմանը»,- հայտնում է «Georgia Online»-ը:

Tekali Taxi