Home / Հայաստան / Կանայք հղիացել են գողություն անելու համար

Կանայք հղիացել են գողություն անելու համար

Չինաստանի արևելյան հատվածում գտնվող Խանչժոու քաղաքում ոստիկանությունը վնասազերծել է գողությամբ զբաղվող կանանց հանցավոր խմբին: Հատկանշական է, որ խմբավորման 46 անդամներն էլ հղի են եղել:

Այս տարօրինակ խմբավորման մեջ էին մտնում բացառապես այն կանայք, ովքեր պատրաստվում էին երեխա լույս աշխարհ բերել: Կանանց տարիքը տատանվում է 20-40-ի սահմաններում:

Դատարանում ձերբակալված կանայք հայտնել են, որ «հատուկ կարգավիճակը» էապես նպաստում էր իրենց աշխատանքին, քանի որ մարդիկ նվազ կասկածանքով են վերաբերվում հղի կանանց: Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցներն էլ  ավելի ներողամիտ են իրենց նկատմամբ, հայտնում է newsland.ru-ն:

Այդ իսկ պատճառով խմբավորման անդամները ձգտում էին մշտապես հղիության վիճակում լինել: Կանանցից մեկն անգամ հասցրել է 8 հղիություն տանել 10 տարվա ընթացքում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ «մշտապես հղի հանցագործները» ամսական 400 գողություն էին իրագործում: Նրանց ձերբակալությունից հետո գողությունների քանակը քաղաքում էապես նվազել է:

Tekali Taxi