Home / Հայաստան / Մոսկվահայ գործարարները հրաժարվում են հովանավորել հայկական եկեղեցու կառուցումը

Մոսկվահայ գործարարները հրաժարվում են հովանավորել հայկական եկեղեցու կառուցումը

Մոսկվայի Տրիֆոնովյան փողոցում կառուցվող հայկական եկեղեցու կառուցապատման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, սակայն մոսկվահայ գործարարները, ում գումարներով մինչ այս իրականացվել են շինարարական աշխատանքները, այլևս հրաժարվում են հովանավորել շինարարությունը: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը` չնշելով կոնկրետ գործարարների անուններ:

«168 ժամ»-ի տեղեկություններով, օրերս նույնիսկ Հայաստանից բարձրաստիճան այրեր և եկեղեցականներ են գնացել մոսկվահայ գործարար շրջանակների մոտ` համոզելու օգնել եկեղեցուն, սակայն մերժում են ստացել:

«Պատճառը ոչ միայն ՀՀ իշխանությունների հետ նրանցից շատերի սրված հարաբերություններն են, այլև հայաստանցի գործարարների և պետական պաշտոնյաների` արտասահմանում ձեռք բերված խոշոր չափերի հասնող ունեցվածքը: Այսինքն` ՀՀ իշխանությունները Սփյուռքի (այդ թվում` Ռուսաստանի) գործարարներից պահանջում են հայրենիքում ներդրումներ կատարել, իսկ իրենք Հայաստանից կապիտալը դուրս են հանում», – նշում է պարբերականը:

Tekali Taxi