Home / Հայաստան / Ռուս պարուհուն ծիծաղեցրել է «ամենասեքսուալ կանանց» ցուցակը

Ռուս պարուհուն ծիծաղեցրել է «ամենասեքսուալ կանանց» ցուցակը

Հունիսի 15-ին Մոսկվայում կայացել է FHM տղամարդկանց ամսագրի ռուսաստանյան տարբերակի «2011 թվականի Մոլորակի 100 ամենասեքսուալ կանանց» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է newsru.com-ը:

«Ամենասեքսուալ կին» մրցանակի են արժանացել երգչուհիներ Սատի Կազանովան, Նյուշան, Վիկտորիա Դայնեկոն և հեռուստահաղորդավար Լերա Կուդյավցևան:

Մրցանակաբաշխությանը ժամանած բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հանկարծակիի է եկել, երբ պարզել է, որ ինքը մրցանակի չի արժանանա: Մի քանի անգամ աչքերը սահեցնելով մրցանակի արժանացածների ցուցակի վրայով և այդպես էլ սեփական անունը չհայտնաբերելով, նա գրեթե հիստերիկ ծիծաղով է բռնկվել:

Մի լավ ծիծաղելուց հետո պարուհին խոստովանել է, որ ինքը թքած ունի վարկանիշի վրա, ամենակարևորը, որ իր տղամարդիկ իրեն գեղեցիկ  և սեքսուալ են համարում:

«Թե ով է կազմում այդ վարկանշային աղյուսակները, հասկանալի չէ»,- հայտարարել է Վոլոչկովան և սկսել պատմել, թե որքան հաճախ են իրեն հոգնացրել համառ երկրպագուների տարբեր բնույթի առաջարկներն ու զանգերը:

Չնայած մեծ հիասթափությանը, մրցանակաբաշխության վերջում Վոլոչկովան, այնուամենանիվ, ստացավ իր հասանելին: Նրան շնորհեցին ընթերցողների համակրանք մրցանակը:

Իր բլոգում պարուհին հայտարարել է, որ բոլորովին չի ընկճվել այն բանից, որ մրցանակի ներկայացված  չի եղել:

«Ձեր վերաբերմունքն ինձ համար ավելի կարևոր է, քան ցանկացած պարբերականի կարծիքը»,- գրել է Վոլոչկովան:

Tekali Taxi