Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Կիսամերկ կանայք պահանջել են կանանց` մեքենաներ, տղամարդկանց`ուղտեր

ՖՈՏՈՇԱՐՔ. Կիսամերկ կանայք պահանջել են կանանց` մեքենաներ, տղամարդկանց`ուղտեր

FEMEN շարժման կիսամերկ ակտիվիստների բողոքի շքախումբը երեկ արգելափակել է Կիևում տեղակայված Սուդյան Արաբիայի  դեսպանատունը:

Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, այսկերպ FEMEN-ի ակտիվիստներն իրենց համերաշխությունն են հայտնել Սաուդյան Արաբիայի կանանց: Վերջիններս Սուդյան Արաբիայում այսօր նույնպես բողոքի ակցիա են կազմակերպելու կանանց մեքենավարման արգելքի դեմ: Դեմքներին հիջաբ կրող ակտիվիստները մեքենաներից պաստառներ են դուրս բերել, որտեղ գրված է եղել` «Կանանց` մեքենաներ, տղամարդկանց`ուղտեր», «Կանայք են ղեկին», «Lets drive» (եկեք քշենք), «Wild morals» (Վայրի բարքեր):

Ակցիայի վերջում ակտիվիստները դեսպանատան վրա ճիպոտներ են նետել, որոնցով, ըստ ակտիվիստների, Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոչ են անում տղամարդկանց ծեծել կանանց մեքենայի ղեկին նստելու ցանկության համար:

FEMEN շարժումը կոչ է անում ողջ քաղաքակիրթ ժողովրդավար աշխարհին օգնել մահմեդական կանանց դուրս գալ ստրուկների կարգավիճակից` նրանց կազմակերպված ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերելով:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի կանանց արգելված է մեքենա վարել, քանի որ այդ երևույթը համարվում է արևմտյան ֆեմինիզմի թշնամական դրսևորում:

Tekali Taxi