Home / Հայաստան / Արձանագրությունների վավերացման հարցը կարող է ընդգրկվել Թուրքիայի խորհրդարանի օրակարգում. պատգամավոր

Արձանագրությունների վավերացման հարցը կարող է ընդգրկվել Թուրքիայի խորհրդարանի օրակարգում. պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Սինան Օղանը չի բացառում, որ վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը կարող է խորհրդարանի օրակարգ մտցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը:

«Եթե նման բան լինի, ես, որպես խորհրդարանի պատգամավոր, կտրականապես դեմ կլինեմ այդ հարցի քննարկմանն առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման և Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման»,- պատգամավորի խոսքերն է փոխանցում 1news.az-ը:

Պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, ինչպիսին է այս հարցում վարչապետ Էրդողանի դիրքորոշումը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս սատարել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» գաղափարը և անգամ կարգադրել է քանդել Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանը, Օղանը նշել է, որ դա Էրդողանի կուսակցության նախընտրական քարոզարշավի մի մասն է եղել` ընտրազանգվածի որոշակի հատվածին իր կողմը գրավելու նպատակով:

«Բայց ընտրություններն արդեն անցյալում են, և կառավարության ձեռքերն այժմ կապված չեն: Կարծում եմ, որ ինչ-որ պահի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը  կրկին կարդիականանա», – ասել է նա:

Tekali Taxi