Home / Հայաստան / ԿԲ-ն, խոստումներին հակառակ, թույլ է տալիս դրամի արժևորումը

ԿԲ-ն, խոստումներին հակառակ, թույլ է տալիս դրամի արժևորումը

Վերջին օրերին աշխարհում ԱՄՆ դոլարը արժևորվում է, բայց ոչ Հայաստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Երեկ ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում դրամը կրկին արժևորվել է դոլարի նկատմամբ` մեկ դոլարի գինը կազմել է 373.84 դրամ:

Օրաթերթն այս փաստն ուշագրավ է համարում այն տեսանկյունից, որ ընդամենը երկու օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր. «Մենք չենք կարող թողնել, որ դրամը շատ ուժեղանա… Եթե լինեն տատանումներ դեպի ուժեղացում, մենք գնելու ենք արտարժույթ, որ չթողնենք դրամը ուժեղանա և հետագայում տատանումներն ավելի մեծ չլինեն…»:

Չնայած դրամի ուժեղացմանը, երեկ ԿԲ-ն չի միջամտել փոխարժեքին:

Tekali Taxi