Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ պայմանագիր կնքեցին ուկրաինական ակումբի հետ

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ պայմանագիր կնքեցին ուկրաինական ակումբի հետ

Երեկ ավստրիական Բադ Տատցմանսդորֆ քաղաքում Դոնեցկի «Մետալուրգը» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների` Մարկոս Պիզելիի և Գևորգ Ղազարյանի հետ: Նշենք, որ Ավստրիայում ուկրաինական ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում:

«Մետալուրգի» մարզական տնօրեն  Վարդան Իսրայելյանը հաղորդել է ակումբի պաշտոնական կայքին, որ պայմանագրերը կնքվել են 3 տարով:

Վաղը «Մետալուրգը» հանդիպելու է հունգարական «Ույպեշտի» հետ: Իսրայելյանի խոսքով` հայաստանցի ֆուտբոլիստները կմասնակցեն այդ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Կառլեն Մկրտչյանը:

Tekali Taxi