Home / Հայաստան / Մեդվեդևը ցանկանում է, որ Օբաման վերընտրվի

Մեդվեդևը ցանկանում է, որ Օբաման վերընտրվի

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների բարելավումը Բարաք Օբամայի արժանիքն է համարում և կցանկանար, որ նա վերընտրվեր հաջորդ նախագահական ընտրություններում:

«Կարող եմ ձեզ ուղիղ ասել, ես ավելի շատ կցանկանայի, որ հենց Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, քան ցանկացած այլ մարդ»,- բրիտանական Financial Times-ի հետ զրույցում ասել է Մեդվեդևը:

«Մեր հարաբերությունները բարելավվել են: Եվ դրանում, կարծում եմ, մեծ է նոր վարչակազմի և անձամբ Օբամայի դերը, որի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունենք: Ինձ շատ հեշտ ու հաճելի է աշխատել նրա հետ»,-ընդգծել է Մեդվեդևը:

Tekali Taxi