Home / Հայաստան / «Մի հատ մետրո էր էժան, էդ էլ թանկացավ». Քաղաքացիները` ուղևարձի թանկացման մասին

«Մի հատ մետրո էր էժան, էդ էլ թանկացավ». Քաղաքացիները` ուղևարձի թանկացման մասին

Երևանյան մետրոպոլիտենից օգտվողները խիստ բացասաբար են վերաբերում ուղեվարձի բարձրացմանը: Epress.am-ը հարցում է անցկացրել Երևանի մետրոպոլիտենի մի քանի կայարանների հարակից տարածքում` կապված քաղաքապետարանի` մետրոյի ուղևարձը 100 դրամ դարձնելու մասին որոշման հետ:

«Շատ վատ եմ վերաբերվում, բայց դե ճարս ի՞նչ, պիտի շարունակեմ օգտվել», – մետրոպոլիտենի ուղևարձի թանկացմանն արձագանքել է մետրոյից օգտվող քաղաքացիներից մեկը:

«Քուրիկ ջան, ես մի 20 տարի ա` ստեղ չեմ ապրում, մի քանի օր ա` եկել եմ, էլի հետ եմ գնալու, 100 դրա՞մ: Չգիտեմ` ստեղի սիտուացիան ոնց ա, մենակ մի բան գիտեմ, որ Հայաստանում ժողովրդի վիճակը շատ վատ ա, ժողովրդի մեծ մասը դրսում են, պարզ ա, որ ժողովրդին ձեռ չի տա, ինչքան էժան, էնքան լավ»,- ասել է մեր զրուցակից Սամվելը:

«Ես մենակ մի բան կարամ ասեմ` Կոմիտաս եմ ապրում, Կոմիտասից 100 դրամ կտամ, կիջնեմ Կայարան, էլ մետրո չեմ նստի, ցտեսություն Ձեզ»,- ասել է մի տարեց մարդ:

Մի խումբ երիտասարդներ էլ վստահություն են հայտնել, որ ուղևարձի թանկացումից հետո մետրոյից օգտվողների թիվը կտրուկ կնվազի` «Մարդիկ շատ էին օգտվում, որովհետև էժան ա»:

«Պահ, աչքներս լույս, մի հատ մետրո էր էժան, էդ էլ թանկացավ, բայց դե ստիպված պիտի օգտվենք, դա էլ հո հաց չի, որ մի քիչ քիչ առնենք: Գիտեք ինչ կա` ամեն ինչն էլ ժողովրդի ջանից ա դուրս գալիս: Ես հաճախակի եմ օգտվում, մի քիչ թող ժողովրդի մասին մտածեն, միջին դասի մասին, թոշակառուների, բան չեմ կարող ասել, շատ վատ ա»,- ասել է թոշակառու Մարիամ Հովսեփյանը:

Նշենք, որ ժետոնավաճառները ևս համոզմունք են հայտնել, որ թանկացումը կազդի մետրոյից օգտվող քաղաքացիենրի թվի վրա:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ուղևարձի թանկացմամբ քաղաքապետարանը մտադիր է նպաստել Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ու ներուժի առավելագույն օգտագործմանը, ինչպես նաև որ Մետրոպոլիտենը կդառնա ինքնաֆինանսավորվող կառույց:

Tekali Taxi