Home / Հայաստան / Գովազդի պատմության մեջ ամենածիծաղելի հոլովակները (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Գովազդի պատմության մեջ ամենածիծաղելի հոլովակները (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ամերիկյան AdWeek պարբերականը կազմել է գովազդների ողջ պատմության ընթացքում ամենածիծաղելի հոլովակների վարկանշային աղյուսակը: Ցուցակի մեջ են ընդգրկվել 10 տեսանյութեր:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է John West Salmon պահածոներ արտադրող ընկերության «Արջը» գովազդը: Տեսանյութում արջն ու ձկնորսը պայքարում են որսած ձկան համար:

Երկրորդ պատվավոր տեղում է Wendy’s արագ սննդի ռեստորանների ցանցի գովազդը, որում ակնոցներով տատիկները փորձում են մսի կտոր գտնել մեծ համբուրգերի մեջ: Տեսանյութը ստեղծվել է 1984-ին:

Երրորդ տեղում է 2007 թվականին ստեղծված Cadbury շոկոլադները գովազդող «Գորիլա» հոլովակը:

Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Reebok-ի և Budweiser-ի գովազդները:

AdWeek-ն ավելի վաղ կազմել էր նաև ամենահիմար, ամենատարօրինակ, ամենակոպիտ և ամենավատ գովազդների ցուցակը:

Tekali Taxi