Home / Հայաստան / Վրաստանի գովազդային ավտոբուսը շրջել է Երևանում և Բաքվում

Վրաստանի գովազդային ավտոբուսը շրջել է Երևանում և Բաքվում

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մեկնարկել է Վրաստանի տուրիստական վայրերը գովազդող մարկետինգային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հատուկ խումբն արդեն շրջել է Հայաստանում և Ադրբեջանում:

Վրաստանի նկարներով և գրառումներով պատված ավտոբուսը կանգնել է Երևանի և Բաքվի մարդաշատ վայրերում և բոլոր հետաքրքրված մարդականց տեղեկություններ հաղորդել երկրի տուրիստական հնարավորությունների մասին:

Ավտոբուսի հաջորդ կանգառը Վարշավան է, իսկ հուլիսի սկզբին այն կլինի Ռիգայում և Կիևում, հայտնում է Georgia Online-ը:

Tekali Taxi