Home / Հայաստան / Ռուսաստանում հայաստանցուն դատում են մաքսանենգության համար

Ռուսաստանում հայաստանցուն դատում են մաքսանենգության համար

Ռուսաստանի Բրյանսկի շրջանում ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի մաքսանենգության պատճառով մեղադրյալի աթոռին է հայտնվել ծագումով հայ տղամարդը: Մեղադրյալը բերման է ենթարկվել անցյալ տարվա հունիսին միջազգային ավտոմոբիլային մաքսային անցակետի պահակատանը, հայտնում է bryansk.ru-ն:
Պարզվել է, որ, բացի ռազմական արտադրանքից, տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով 57 հազար դոլարի չափով սպառողական ապրանքներ անցկացնել սահմանով:

Հանցագործի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Մաքսանենգություն» և «Զանգվածային ոչնչացման զենք պատրաստելու նպատակով օգտագործվող իրերի մաքսանենգ տեղափոխում» հոդվածների համաձայն:
Եթե Հայաստանի քաղաքացուն մեղավոր ճանաչեն, նա կարող է 7 տարվա ազատազրկման դատապարտվել:
Tekali Taxi