Home / Հայաստան / «Մայրս հայ չէ, բայց կարող էր և լինել». Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

«Մայրս հայ չէ, բայց կարող էր և լինել». Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

Անկարայում կայացած հայ, թուրք և ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն հիշատակել է, թե Թուրքիայում իրեն մեղադրում էին, որ իր մայրը` տիկին Յամուշը, հայ է:

«Իսկ ես ի պատասախան միայն ասում էի, որ շատ եմ սիրում մորս», – ասել է Քիլիչդարօղլուն:

Հանդիպման մասնակից «Առավոտ» օրաթերթի թղթակիցը հարց է ուղղել Քիլիչդարօղլուին. «Հասկանալի է, որ սիրում եք Ձեր մայրիկին, բայց այնուամենայնիվ` նա հա՞յ է»:

«Ոչ, բայց խնդիր չէ` նա կարող էր և լինել», – պատասխանել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Tekali Taxi