հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Մարտի 1-ի» քննությունը չի ավարտվել մեղավորների անհայտ լինելու պատճառով. ՀՀ նախագահ

«Մարտի 1-ի» քննությունը չի ավարտվել մեղավորների անհայտ լինելու պատճառով. ՀՀ նախագահ

«Մարտի 1-ի» քննությունը  չի ավարտվել այն պարզ պատճառով, որովհետև բոլոր մեղավորները դեռևս չեն հայտնաբերվել: ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթից հետո պատասխանելով ԵԽԽՎ լիտվացի պատգամավոր Էգիդիուս Վարեյկիսի` մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող հարցին` այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Թե ինչու չեն  հայտնաբերվել (մեղավորները), սա բավական մեծ և հիմքային պատճառներ ունի, կարծում  եմ` շատ շատերի համար նաև հասկանալի:  Ինչ վերաբերում է նաև մեր մասնագետների մասնագիտական պատրաստվածությանը,  ապա ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում ևս կան և լավ  մասնագետներ, կան և միջակ մասնագետներ,  կան և վատ մասնագետներ: Մենք այս գործին ներգրավել ենք մեր լավագույն մասնագետներին և հսկայական  աշխատանք է արվել: Իմիջիայլոց, պիտի ասեմ, որ մենք օգնության  խնդրանքով դիմել էինք բոլոր պետություններին, դիմել էինք բոլոր կառույցներին, և այստեղ ես իմ շնորհակալությունը պիտի հայտնեմ  պարոն Համմարբերգին (Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար – Epress.am), որ միակն  էր, որ ջանքեր գործադրեց մեզ  փոձագետով օգնելու ուղղությամբ:  Կարծում եմ` պետք է տեղյակ լինեք, որ վերջերս ես հայտարարություն եմ արել, հանձնարարական եմ տվել  դատախազությանը, քննչական մարմիններին ավելի հանգամանորեն, ավելի սկզբունքային, ավելի մանրակրկիտ անդրադառնալ այս գործին: Եվ հուսով եմ, որ  քննչական խումբը իր բոլոր հնարավորությունները կօգտագործի բոլոր հանցագորությունները  բացահայտելու համար: Եվ կարծում եմ, որ քննչական խմբի գործունեությունը, որ շատ թափանցիկ է և այդ խումբը վերջերս հնարավորություն է տվել բոլորին, այդ թվում նաև լրատվական միջոցների ներկայացուցիչներին  ամիսը 2 անգամ հանդիպումներ անցկացնելու  և ստանալու իրենց հետաքրքրող  բոլոր հարցերի պատասխանները», – հայտարարել է Սարգսյանը: