Home / Հայաստան / Մեդվեդևի «արջի ծառայությունը». Օբաման դեռ չի պատասխանել

Մեդվեդևի «արջի ծառայությունը». Օբաման դեռ չի պատասխանել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա  նախագահական ընտրություններում իր ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդևի աջակցությանն էր արժանացել, սակայն այս քայլը կարող է չար խաղ խաղալ նրա հետ: Ամերիկյան ԶԼՄ-ները չեն գնահատել ՌԴ նախագահի ջանքերը և նշել են, որ Օբաման դեռ չի պատրաստվում Մեդվեդևի ծառայությանը համապատասխան ծառայությամբ պատասխանել, գրում է InoPressa-ն:

Հիշեցնենք, որ բրիտանական Financial Times-ի հետ զրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների բարելավումը Բարաք Օբամայի արժանիքն էր համարել և նշել, որ կցանկանար կրկին Օբամային նախագահի պաշտոնում տեսնել.

«Կարող եմ ձեզ ուղիղ ասել, ես ավելի շատ կցանկանայի, որ հենց Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, քան ցանկացած այլ մարդ»:

Ամերիկյան լրագրողները չեն կարծում, որ Օբաման Մեդվեդևին նույն հաճոյախոսություններով կպատասխանի Մեդվեդևին  ընտրությունների նախաշեմին: AFP-ի թղթակիցը Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիին հարցրել է, թե արդյոք Օբաման նույն ծառայությունը կմատուցի Մեդվեդևին և կսատարի ՌԴ-ի իր գործընկերոջը, ինչին ի պատասխան քաղաքական գործիչն ասել է. «Ոչինչ չեմ կարող ասել: Դա լավ է: Դա խելամիտ է: Ես նրան չեմ հարցրել»:

Tekali Taxi