Home / Հայաստան / Կազանի հանդիպումը կհանգեցնի հիմնախնդրի լուծմանը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Կազանի հանդիպումը կհանգեցնի հիմնախնդրի լուծմանը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Կազանում հունիսի 24-ին կայանալիք հանդիպումը կարող է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հանգեցնել, կարծում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն:

«Մենք այդ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովում ենք  ակնկալում, հույս ունենք, որ Կազանի հանդիպումը հաջողությամբ կպսակվի և կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- Բրիշամբոյի խոսքերն է փոխանցում «Ռիա Նովոստին»:

Հունիսի 24-ին Կազանում եռակողմ հանդիպում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

ՌԴ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն` հանդիպման ընթացքում նախատեսվում է որոշում ընդունել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Tekali Taxi