Home / Հայաստան / Հայաստանում փորձում են հասկանալ վաղվա կինոյի տեսակը

Հայաստանում փորձում են հասկանալ վաղվա կինոյի տեսակը

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան կինոփառատոնին ավելացել է մրցութային նոր ծրագիր` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի «Կորիզ» խորագրով մրցույթը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մրցութային ծրագրի կազմակերպիչները` ռեժիսորներ Արամ Շահբազյանը, Վարդան Հակոբյանը, Գագիկ Ղազարէն, Լուսինե Սարգսյանը և սցենարիստ Աստղիկ Սիմոնյանը ներկայացրեցին ընտրված ֆիլմերն ու ժյուրիի կազմը :

«Ոսկե ծիրանը»  հնարավորություն է ընձեռել երիտասարդներին այս խորագրի ներքո իրականացնելու  իրենց մտահաղացումները, ինքնուրույն ձևակերպելու պահանջները, ֆիլմերի ընտրության սկզբունքները, ինչպես նաև` կատարել ֆիլմերի ընտրությունը: «Կորիզ»-ում ներկայացվող ֆիլմերի միջոցով կազմակերպիչ-երիտասարդները փորձել են արդեն հասկանալ ստեղծվող վաղվա կինոյի տեսակն իր ժանրային առանձնահատկություններով:

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, մրցույթին ներկայացվել էր 135 հայտ, որոնցից ընտրվել են 25-ը` 18 երկրներից:

«Կորիզ» անվանակարգի ժյուրին կնախագահի պրոդյուսեր Թիերի Լենուվելը (Ֆրանսիա): Ժյուրիի մյուս անդամներն են ճանաչված կինոգետ Օլգա Շերվուդը (Ռուսաստան) և կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը:

«Կորիզ» անվանակարգում ընդգրկված են`

«Գորիով», Գեորգի Բարբակաձե, Ավստրալիա

«Ես կարող էի ձեր տատիկը լինել», Բեռնար Տանգի, Ֆրանսիա

«Տան ճամփան երկար է», Գրեգորի Ռենտիս, ԱՄՆ/Հունաստան

«Գլազգո», Պյոտր Սուբոտկո, Լեհաստան

«Վերադարձ», Հարի Ջ. Ռանտալա, Ֆինլանդիա

«Դաշնամուր լարողը», Օլիվյե Տրենե, Ֆրանսիա

«Անբաններ», Մարիա Լունդքվիսթ, Շվեդիա

«Նրան սպասելով», Ջեյմս Ջոյնթ, Հոնդուրաս

«Ոչ ոքի պատմությունը», Մանֆրեդի Լուչիբելլո, Իտալիա

«Հավակնոտ», Այնուր Ասկարով, Ռուսաստան

«Լաաֆ»,Լոիկ Տանսոն, Թիերի Բեսլինգ, Լյուքսեմբուրգ

«Մեֆիստո»,Լորանս Վեսյեր, Ֆրանսիա

«Փիթեր Գրասի բազմակի… մահը»,Ժան-Ժակ Կյունակ, Ֆրանսիա

«Ծաղկապար»,Լուսինե Սարգսյան, Հայաստան

«Փոքրիկը», Մոհամեդռեզա Հաջիփուր, Պորտուգալիա

«Հեծանիվ», Սերհաթ Կարաասլան, Թուրքիա

«Անհոգ տղան»,Մարկո Ջանֆրեդա, Իտալիա

«Սպասում», Չժոու Ցզի Վեյ, Սինգապուր

«Թևավոր պատրանք», Տաթև Իսախանյան, Հայաստան

«Գալաթա», Դիանա Կարդումյան, Հայաստան/Թուրքիա

«Առավոտ, ցերեկ, երեկո… և առավոտ», Գայանե Ջիջի, Ֆրանսիա/Սիրիա

«Լիմոնարիում», Վասիլի Ֆենին, Ռուսաստան

«Ծով ցանկություններ», Շոթա Ղամիսոնիա, Ռուսաստան

«Շամբոր» հյուրանոց», Դորոթե Բեռ, Բելգիա

«Սպիտակ ոսկի», Ադամա Սալ, Մարոկո

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:

Tekali Taxi