Home / Հայաստան / Մադոննայի կյանքը կոմիքսի կվերածեն

Մադոննայի կյանքը կոմիքսի կվերածեն

Bluewater Production հրատարակչությունը կոմիկս կհրապարակի Մադոննայի մասին իր Female Force (Կնոջ ուժը) նախագծի շրջանակներում, ասված է հրատարակչության կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ:

Մադոննայի անցած ուղուն է նվիրվում կոմիքսի հերթական 32 էջանոց համարը: Այն լույս կտեսնի օգոստոսին:

Bluewater Productions-ի գործադիր տնօրենի խոսքով` կոմիքսի օգոստոսյան համարում պարբերականը պատրաստվում է երգչուհու կյանքի քիչ հայտնի իադարձություններ ներկայացնել, որոնք ազդել են նրա կենսագրության վրա: Կոմիքսի տեքստի վրա աշխատած Սի Դաբլյու-Յու-Կուկը հայտարարել է, որ կցանկանար պատմել, թե ինչպես է անհայտ երգչուհուց Մադոննան վերածվել միլիլոնավոր մարդկանց կուռքի:

Bluewater Production-ը հաճախ է կենսագրական կոմիքսներ թողարկում տարբեր հայտնի մարդկանց մասին, ինչպես, օրինակ, Հիլարի Քլինթոնի, Միշել Օբամայի, արքայադուստր Դիանայի և այլոց մասին:

Tekali Taxi