Home / Հայաստան / Ֆիլիպ Կիրկորովը կվերադառնա Բաքու

Ֆիլիպ Կիրկորովը կվերադառնա Բաքու

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համերգով հանդես կգա Բաքվում աշնանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ երգիչը կատարել է մարտին Բաքվում տված խոստումը` մոտ ապագայում վերադառնալ Ադրբեջան:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Բաքվում տեղի էր ունեցել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն, որին, Կիրկորովից բացի, մասնակցել են Ալեքսանդր Սերովը, Լայմա Վայկուլեն, Իրինա Ալեգրովան, Կրիստինա Օրբակայտեն, Վալերի Լեոնտևը, Լարա Ֆաբիանը:

Մինչ համերգը ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» պահանջում էր արգելել Կիրկորովին և Ալեգրովային մուտք գործել իրենց երկիր հայկական արմատներ ունենալու պատճառով:

«Հավատս չի գալիս, վերջապես ես Բաքվում եմ: Սա ինձ համար պատմական օր է: Քաղաքում զբոսնելիս ես ապշում էի մարդկանց հյուրընկալությունից: Անցորդները ժպտում էին ինձ, ավտոբուսներից մարդիկ ձեռքերն էին թափահարում, հրավիրում էին խանութներ: Շնորհակալ եմ Իգոր Կրուտոյից, որ ինձ հնարավորություն ընձեռեց Բաքվում ելույթ ունենալ: Ես երազում եմ Բաքվում մեծ համերգային ծրագրով հանդես գալու մասին»,- համերգի ժամանակ նշել էր Կիրկորովը: Բեմից հեռանալիս Կիրկորովը բացականչել է «Բաքու, ես հրաժեշտ չեմ տալիս քեզ»:

Բաքվում ապրած Իրինա Ալեգրովան սահմանափակվել էր ընդամենը Իգոր Կրուտոյին գովերգելով:

Tekali Taxi