Home / Հայաստան / Google-ին կրկին ստուգում են

Google-ին կրկին ստուգում են

ԱՄՆ-ի երեք նահանգների դատախազներն ու հակամենաշնորհային կառույցներ հետաքննություն են սկսել Google կայքի դեմ: Google-ի մրցակիցները մեղադրում են կայքին շուկայում ունեցած գերակա դիրքի, հարցումների մասին տվյալների տրամադրման մանիպուլյացիայի և գովազդի տեղադրման հարցում խախտումների մեջ:

Կալիֆորնիայի, Նյու Յորքի և Օհայոյի դատախազներն ու դաշնային հակամենաշնորհային մարմինները ստուգում են Google-ը հակամենաշնորհային օրենսդրության համապատասխան: The Financial Times-ի տեղեկություններով` հետաքննություն սկսելու համար առիթ է հանդիսացել շուկայում որոնողական կայքի աստիճանաբար գերակա դիրք զբաղեցնելու պոտենցիալ սպառնալիքը:

Դաշնային առևտրային հանձնաժողովը հարցաքննում է ոչ միայն կայքի աշխատակիցներին, այլ նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք աշխատում են ԱՄՆ-ի ինտերնետ շուկայում և վերջերս Google-ի հետ պայմանագիր են կնքել: Գերատեսչությունը կասկածներ ունի առ այն,որ Google-ը չարաշահում է շուկայում ունեցած իր առաջատար դիրքը:

Tekali Taxi