Home / Հայաստան / Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը հերթական «գալոչկան» էր. ՀՀ նախկին արտգործնախարար

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը հերթական «գալոչկան» էր. ՀՀ նախկին արտգործնախարար

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածել, որ երեկ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ընդհանուր ձևակերպումներով հայտարարություն պետք է տպագրվեր, ինչը և տեղի ունեցավ: Այս մասին Արզումանյանն ասել է «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում:

«Դովիլից հետո ամբողջ գործընթացին հետևելիս ակնհայտ է, որ կողմերը պատրաստ չեն խնդրի կարգավորմանը, ու որևէ բան հնարավոր չէր լինելու ստորագրել: Այնպես որ, ես չեմ հասկանում, թե ինչով էր բացատրվում ոմանց ոգևորությունը, թե`հեսա-հեսա, ինչ-որ բան ստորագրելու են, բայց ինքս նման ակնկալիք չեմ ունեցել», – նշել է ՀՀ նախկին արտգործնախարարը:

Արզումանյանը կարծիք է հայտնել, որ անցած հանդիպումը խոշոր հաշվով ոչինչ էլ չի նշանակում:

«Սա հերթական, նորմալ գործընթացի տրամաբանությունից բխող այն «գալոչկան» էր, որ անհրաժեշտ էր կողմերին. Մեդվեդևին անհրաժեշտ էր, որ իր ջանքերը հատուկ գնահատականի արժանանան, մյուսներին պետք էր ևս մեկ անգամ հայտարարել, որ ՄԽ-ն ջանք չի խնայում հակամարտության խաղաղ կարգավորման համար, կողմերն էլ հերթական անգամ պիտի ասեին, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, քայլեր ձեռնարկել համաձայնության հասնելու ուղղությամբ»,-մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը:

Tekali Taxi