Home / Հայաստան / Կապանի թիմը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

Կապանի թիմը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը

Հունիսի 25-ին և 26-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի երկրորդ շրջանի վերջին տուրի հանդիպումները:

Խաղափուլի 4 հանդիպումներն էլ անցան լարված պայքարում և ավարտվեցին թիմերից մեկի նվազագույն հաշվով հաղթանակով:

Հարկ է նշել, որ երեք առաջատարները` «Գանձասարը», «Փյունիկը» և «Ուլիսը», հաղթանակներ տարան մրցակիցների հարկի տակ: Առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ նաև «Արարատը», որը սեփական հարկի տակ պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»:

Նշենք, որ 14-րդ տուրի հանդիպումներից հետո Հայաստանի առաջնությունում մեկամսյա ընդիմիջում է հայտարարվել, որի ընթացքում հայկական թիմերը ուժերը կփորձեն եվրագավաթների խաղարկություններում:

Տուրի տեխնիկական արդյունքներ.

Հունիսի 26

«Միկա»-«Փյունիկ» 0:1 (0:0)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար` Անդրանիկ Արսենյան

Գոլը` Վարազդատ Հարոյան, 24

«Արարատ»-«Շիրակ» 2:1 (1:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար` Մանուկ Ֆահրադյան

Գոլերը` Խորեն Վերանյան, 14, 11մ, Արա Հովհաննիսյան, 46 («Արարատ»), Կարեն Գ. Խաչատրյան, 90 («Շիրակ»)

Հունիսի 27

«Բանանց»-«Գանձասար» 0:1 (0:1)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար` Արման Ամիրխանյան

Գոլը` Ալեն Համբարձումյան, 17

«Իմպուլս»-«Ուլիս» 0:1 (0:1)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար` Գևորգ Եղոյան

Գոլը` Արտյոմ Ադամյան, 31

Մրցաշարային աղյուսակ.

Գանձասար 14, 29 միավոր

Փյունիկ 14, 27

Ուլիս 14 խաղ, 27

Իմպուլս 14, 18

Միկա 14, 18

Շիրակ 14, 13

Բանանց 14, 12

Արարատ 14, 9

Tekali Taxi