Home / Հայաստան / Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ «Շախտյորի» կազմում

Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ «Շախտյորի» կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», մասնակցում է Ավստրիայի Զալցբուրգում ընթացող ընկերական մրցաշարի:

Առաջին խաղում «Շախտյորը» հանդիպեց Վիեննայի «Աուստրիա» թիմի հետ և պարտության մատնեց մրցակցին 3:1 հաշվով: Ողջ խաղի ընթացքում ուկրաինական ակումբը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և հաշիվն էլ ավելի խոշոր կարող էր լինել:

Իր թիմի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ Մխիթարյանը, ով դարձավ հանդիպման առաջին գոլի հեղինակ:

Հանդիպման 20-րդ րոպեին հայաստանցին խորքից փոխանցում ստացավ Ալեքս Տեյշեյրայից և, մեն-մենակ հայտնվելով դարպասապահի առջև, 20 մետրից հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Նշենք, որ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 70 րոպե:

Tekali Taxi