Home / Հայաստան / Հունիսի 28-ն ու 29-ը Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի Վրաստանում

Հունիսի 28-ն ու 29-ը Էդվարդ Նալբանդյանը կանցկացնի Վրաստանում

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը` հունիսի 28-ին, պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկություններով` այս այցը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի` ընթացիկ տարվա ապրիլին Հայաստան կատարած այցի պատասխանն է:

«Մենք ուրախ ենք, որ ինտենսիվ հարաբերություններ ունենք հարևան պետության հետ: Քննարկվելու են ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի հարաբերություններ, և հույս ունենք, որ այս այցը հաջող կլինի»,- այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ  Նինո Կալանդաձեն:

Նրա խոսքով` նման այցելությունները հնարավորություն են ընձեռում քննարկել երկրների միջև գոյություն ունեցող բոլոր տեխնիկական հարցերը:

Հայաստանի ԱԳ նախարարի այցը Վրաստան կտևի երկու օր:

Tekali Taxi