Home / Հայաստան / Թուրքերն օր օրի լկտիանում են, վստահ է Ժիրինովսկին

Թուրքերն օր օրի լկտիանում են, վստահ է Ժիրինովսկին

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է արգելել ռուսաստանցիներին Թուրքիա մեկնել` ՌԴ քաղաքացիների մահվանը հանգեցնող դժբախտ պատահարների կրկնումից խուսափելու համար: Ժիրինովսկու ղեկավարած խմբակցությունը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «ռուսաստանյան զբոսաշրջիկների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին» փաստաթուղթը»,-հայտնում է «Вести»-ն:

Խմբակցությունն առաջարկում է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար վտանգավոր համարվող արտասահմանյան պետությունների ցանկ մշակել: Ինչպես նաև առաջարկվում է արտասահմանում ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիներին արդյունավետ օգնության ցուցաբերման մեխանիզմ մշակել:

«Միայն անցյալ տարի 78 զբոսաշրջիկ է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարների և ծովում լողալու հետևանքով: Այս տարի նույն ցուցանիշն է: Դեռ ավելին` այս տարի սկսել են նաև թունավորել մարդկանց: Այսինքն, թուրքերը օր օրի լկտիանում են: Նրանք թքած ունեն մեզ վրա: Նրանք մեր զբոսաշրջիկների ողջ փողերը յուրացնում են, բայց անվտանգության ապահովմանն ուղղված որևէ միջոցառում չեն կիրառում: Եվ ամեն ինչ այսպես է արդեն մի քանի տասնյակ տարիներ: Նրանք լկտիացել են և թքած ունեն մեզ վրա»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Tekali Taxi