Home / Հայաստան / Քոչարյանը Ռուսաստանում 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Քոչարյանը Ռուսաստանում 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Տուլայի շրջանային դատարանը ծագումով հայ Արշակ Քոչարյանին 5 տարվա ազատազրկման է դատապարտել:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Բոգորոդիցկում 26-ամյա Քոչարյանը իրավապահ մարմինների աշխատակցի` կանգառելու վերաբերյալ հրահանգին հնազանդվելու փոխարեն ՎԱԶ-2107 մեքենայով փորձել էր վրաերթի ենթարկել նրան, վերջինս ցատկել էր մեքենայի դիմային հատվածի վրա: Սակայն ավտոտեսուչի վարքը վարորդին խուճապի էր մատնել, և նա մի քանի փողոց նման վիճակում վարել էր մեքենան` փորձելով տեսուչին մի կողմ նետել:

42-ամյա ավտոտեսուչ Ալեքսանդր Գրեչիշկինը կարողացել էր մեքենայի վրա մնալ` միաժամանակ հորդորելով վարորդին կանգնեցնել այն: Միայն նման կերպ 5 կմ ճանապարհ անցնելուց հետո տեսուչին հաջողվել էր ցատկել մեքենայից, իսկ նրա գործընկերը, ով միաժամանակ հետևում էր վարորդին իր ծառայողական մեքենայով, շարունակել էր հետապնդումը: Հետապնդման արդյունքում հնարավոր էր եղել բերման ենթարկել վարորդին:

Լեյտենանտ Գրեչիշկինը ծանր վնասվածքներ չէր ստացել, իսկ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել էր:

Քրեական գործը հարուցվել է «իշխանության ներկայացուցչի հանդեպ կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող ուժի կիրառում» հոդվածի համաձայն:

Tekali Taxi