Home / Հայաստան / 19 անգամ` Հեյդար Ալիևը, 10 անգամ` Իլհամ Ալիևը. Շքերթի արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19 անգամ` Հեյդար Ալիևը, 10 անգամ` Իլհամ Ալիևը. Շքերթի արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիրակի Բաքվում անցկացված զինվորական շքերթը 1992 թվականից ի վեր թվով երրորդն էր:

«Հեռուստադիտողների մտորումներ» հրապարակման մեջ Contact.az-ը գրում է, որ այս տարի տեղական հեռուստաալիքով հեռարձակվող շքերթի ժամանակ կարդացված տեքստում 19 անգամ հնչել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և 10 անգամ նրա որդու` ներկայիս նախագահի անունները: Իսկ առաջին տիկին Մեհրիբան Ալիևային 4 անգամ ցույց են տվել խոշոր պլանով:

Բաքվի կենտրոնական հրապարակում անցած զինվորական շքերթն Ադրբեջանի ողջ պատմության ընթացքում ամենախոշորն է եղել: Այն նվիրված էր զինված ուժերին և Հանրապետության անկախության 20-ամյակին:

Շքերթին մասնակցել են ավելի քան 6 հազար զինծառայողներ, ներկայացվել է մոտ 400 տեսակի ռազմական տեխնիկա: Բացի այդ, շքերթի ժամանակ ցուցադրվել են ադրբեջանական բանակի ռուսաստանյան արտադրության С-300 հակահրթիռային համակարգերը:

Tekali Taxi