Home / Հայաստան / Հայաստանյան Իլ-76 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը հայտնի է

Հայաստանյան Իլ-76 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը հայտնի է

Նոխօրեին` հունիսի 28-ին, Վոլգոգրադի շրջանի «Մարինովկա»  ռազմական օդանավակայանում իրարանցում է սկսվել: Հայկական ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը թռիչքի էր նախապատրաստվում, սակայն, չհասցնելով բարձրություն հավաքել, շտապ վայրէջք է կատարել:

«Հայաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76-ը օդանավակայանից մեկնեց Մոսկվայի ժամանակով 15:10-ին: Սակայն թռիչքից հետո շասսին չփակվեց: Անձնակազմի ղեկավարը որոշում էր կայացրել կրկին վայրէջք կատարել միևնույն օդանավակայանում»,- օդանավակայանի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում kp.ru-ն:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել 12 րոպե անց: Վթարային վայրէջքն իրականացվել է առանց բարդացումների:

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը հաղորդել է, որ թերությունները վերացվել են և որ ինքնաթիռը բարեհաջող ժամանել է Հայաստան:

Tekali Taxi