Home / Հայաստան / Մեքսիկայի հավաքականի 8 ֆուտբոլիստներ հեռացվել են թիմից մարմնավաճառների պատճառով

Մեքսիկայի հավաքականի 8 ֆուտբոլիստներ հեռացվել են թիմից մարմնավաճառների պատճառով

Մեքսիկայի ազգային հավաքականի 8 ֆուտբոլիստներ հեռացվել են թիմից հենց Ամերիկայի գավաթի խաղերի մեկնարկի նախաշեմին: Կարգապահության խախտման համար պատժվել են հարձակվողներ Նեստոր Կալդերոնը, Խավյեր Կորտեսը, Մարկո Ֆաբիանը, կիսապաշտպաններ Ջոնաթան Դոս Սանտոսը, Խորխե Էրնանդեսը, Դավիդ Կաբրերան, պաշտպաններ Իսրայել Խիմենեսը և Նեստոր Վիդրիոն:

Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը տուգանվել է 4,2 հազար դոլարի չափով և հեռացվել ազգային հավաքականի կազմից կես տարով:

Սա տեղի է ունեցել ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղերում հաղթանակ տանելուց հետո, երբ մեքսիկացիները ժամանել են Էկվադորի մայրաքաղաք Կիտո տվյալ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպման:

Հավաքականի 8 ֆուտբոլիստներ որոշել են հյուրանոցում երեկույթ կազմակերպել և երեկույթին հրավիրել  տեղի մարմնավաճառներին: Սակայն տոնախմբության ավարտին պարզվել է, որ որոշ խաղացողների իրեր կորել են հյուրանոցային համարներից:

Մեքսիկացիները ստիպված են եղել ոստիկանություն դիմել, ինչի արդյունքում էլ ֆուտբոլիստների արարքի մասին հայտնի է դարձել հավաքականի ղեկավարությանը:

Tekali Taxi