Home / Հայաստան / Բաքու. Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին համահավասար իրավունքներ կստանա

Բաքու. Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին համահավասար իրավունքներ կստանա

Հաջորդ տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել բոլոր երկրների պատվիրակությունների համար, այդ թվում`Հայաստանի:

«Հայաստանյան ներկայացուցիչները մրցույթին մասնակցելու համահավասար իրավունքներ ունեն այլ երկրների մասնակիցների հետ»,- «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունից:

«Եվրատեսիլի» կանոնների համաձայն` Ադրբեջանը պատրաստ է ապահովել բոլոր կատարողների մասնակցությունը Բաքվում կայանալիք մրցույթին»,- իր հերթին, նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը:

Tekali Taxi