Home / Հայաստան / Թուրքիայում ցանկանում են ռուսաստանցի մահացող զբոսաշրջիկի դեմքը գնել

Թուրքիայում ցանկանում են ռուսաստանցի մահացող զբոսաշրջիկի դեմքը գնել

ՌԴ սոցիալական զարգացման և առողջապահության նախարարությունը ռուսաստանյան բժիշկներին Թուրքիա է ուղարկում, որպեսզի վերջիններս գնահատեն ալկոհոլային թունավորումից տուժած 23-ամյա ռուսաստանցի Վիկտորիա Նիկոլաևայի առողջական վիճակը, հայտնում է «ИТАР-ТАСС»-ը:

Անցյալ շաբաթ թուրք մասնագետները աղջկա մոտ ուղեղի մահ էին արձանագրել:

Բժիշկները նշում են, որ Վիկտորիան գրեթե մահացած է, նրա ուղեղը չի գործում, իսկ սիրտը բաբախում է միայն հատուկ սարքավորման շնորհիվ: Միաժամանակ որոշ փորձագետներ կարծում են, որ աղջիկն իհարկե չնչին, բայց կյանքի վերադառնալու շանսեր դեռ ունի: Այնուամենայնիվ, թուրքական օրենքներն արգելում են նրան անջատել սարքից:

Միաժամանակ 49-ամյա թուրք մի կին`Սեզգին Էրգենը, ով նույն հիվանդանոցում է գտնվում, ցանկություն է հայտնել գնել Վիկտորիայի դեմքը և փոխպատվաստում իրականացնել: 1993 թվականին կինն անհաջող ինքնասպանության փորձ էր իրականացրել, որի արդյունքում դեմքն ամբողջությամբ վնասվել էր և այժմ նա դոնորի կարիք ունի:

Աղջկա մայրը դեռևս հրաժարվում է իր դստեր դեմքը տրամադրել փոխպատվաստման համար, քանի որ վստահ է, որ Վիկտորիան փրկվելու է:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում ալկոհոլային թունավորման հետևանքով 4 ռուս զբոսաշրջիկներ են մահացել:

Tekali Taxi