Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Փլանքինգիստները «թափահարվում են» ՀՀ օրհներգի հնչյունների ներքո

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Փլանքինգիստները «թափահարվում են» ՀՀ օրհներգի հնչյունների ներքո

Youtube վիդեոհոսթինգի կայքում նոր «փլանքինգ տեսանյութ է» հայտնվել, որը ներկայանցում են հայաստանցի փլանքիստները` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի երաժշտության ներքո:

Facebook սոցիալական ցանցի փլանքինգիստների էջում նշված է նաև, որ հայաստանցի փլանգիստները ուրբաթ երեկոյան` ժամը 19:00-ին, հավաքվելու են Հաղթանակի զբոսայգում, իրենց խոսքով, «փլանգվելու, ջրիկանալու»:

Հիշեցնենք, որ Փլանքինգ  (թարգմանաբար` տախտակություն կամ տախտակացում) նոր էքստրեմալ մարզաձևի ֆեդերացիան Facebook սոցիալական ցանցում էջ է ստեղծել, որով կոչ է անում մարդկանց նկարվել և ուղարկել կամ տեղադրել ֆեյսբուքյան էջում սեփական «տախտակային» նկարները:

Փլանքինգի հիմնական կանոններն են` հնարավորինս շատ մտնել «տախտակի կաշվի» մեջ, պառկել հորիզոնական դիրքով և որքան տարօրինակ ու անպատեհ տեղում, այնքան լավ:

Միևնույն ժամանակ, կազմակերպիչները զգուշացնում են. «Աշխատեք Ձեզ վտանգի չենթարկել. վտանգավոր դեռևս չի նշանակում օրիգինալ: Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում Ձեր կյանքի համար, մի վտանգեք Ձեր կյանքը յուրօրինակ պլանկինգ անելով»:

Tekali Taxi