Home / Հայաստան / GQ-ի խմբագրին Ստամբուլում պատմել են` ինչու ներողություն չեն խնդրի հայերից

GQ-ի խմբագրին Ստամբուլում պատմել են` ինչու ներողություն չեն խնդրի հայերից

Ռուսաստանյան GQ ամսագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Ուսկովն իր բլոգում պատմել է խոշոր թուրք գործարարի հետ ունեցած զրույցի մասին, որը տեղի է ունեցել Ստամբուլ կատարած այցելության ընթացքում: Ուսկովն իր փոստը հետևյալ կերպ է  վերնագրել. «Անիծյալ ազգային հպարտություն»:

«Մի քանի օր առաջ Ստամբուլում էի և ճաշում էի մի խոշոր թուրք մեդիա-գործարարի հետ: Նրան հարց ուղղեցի բոլոր հնարավոր քաղաքակիրթ ձևերով` ԻՆՉՈ՞Ւ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՑ:

– Նրանք փորում-հանում էին մեր ծերերի դիակներն ու բռնաբարում: էդ նրանք պետք է ներողություն խնդրեն:

– Իսկ Եվրամիությո՞ւնը: Հայաստանի և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Եվրամիության անդամակցության գլխավոր պայմանն է:

– Նման գնով դա մեզ պետք չէ:

Ի՞նչ գնով: Մի քանի տանսյակ խոսքերի գնո՞վ», գրում է GQ ամսագրի գլխավոր խմբագիրը:

Tekali Taxi