2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայերն ու ադրբեջանցիները կարող են մասնակցել հակաֆաշիստական հանրահավաքի

Ռուսաստանի Եկատերինբուրգ շրջանում պատրաստվում են հակաֆաշիստական հանրահավաք անցկացնել, որին հրավիրված կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ազգայնականները:

Այս մասին իր բլոգում գրել է anthonycaptain օգտատերը, հաղորդում է Vesti.Az-ը:

Նա սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ով է պատրաստվում կազմակերպել նման միջոցառում: «Հանրահավաքի ժամանակ հստակ և պարզ կերպով հնչեցվելու են հետևյալ կանոնները` ֆաշիզմն ու ազգայնականությունը ցանկացած պարագայում անընդունելի է, ում կողմից էլ որ դրանք դրսևորվեն` անկախ ազգությունից»,- գրում է բլոգերը:

«Կգան ու ծեծկռտուք կսարքեն: Չե՞ք վախենում»,-հարցնում է մեկ այլ օգտատեր:

Նա նշում է, որ դեռ որոշված չէ, թե որտեղ և երբ կանցկացվի այս ակցիան: Եկատերինբուրգի քաղաքապետարանը դեռևս այդ մասին իրազեկում չի ստացել:

Եկատերինբուրգի «Ադրբեջան» հ/կ-ի ղեկավար Ասադ Կուլիևը հայտնել է, որ դեռևս հրավեր չի ստացել, սակայն «եթե ամեն ինչ պատշաճ կերպով կազմակերպվի,և առաջին հերթին`անվտանգ, ինչո՞ւ չէ, կարելի է և մասնակցել»:

Նշենք, որ Եկատերինբուրգում ակտիվ գործում են նաև հայկական, հրեական, վրացական համայնքները, ինչը չի բացառում նաև այս համայնքների մասնակցությունը հակաֆաշիստական հանրահավաքին: