Home / Հայաստան / ԱՄՆ-ին խնդրել են ստուգել պատգամավոր Եղիազարյանին

ԱՄՆ-ին խնդրել են ստուգել պատգամավոր Եղիազարյանին

ՌԴ Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը (ԱՀԿ) դիմել է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությանը` հորդորելով ստուգումներ իրականացնել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի և նրա բարեկամների ակտիվների և ֆինանսական միջոցների օրինական բնույթը պարզելու նպատակով, համաձայն ԱՄՆ-ում գործող «կլեպտոկրատիայի դեմ պայքարի» և «փողերի լվացման դեմ պայքարի» մասին G8 հռչակագրի: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավար Կիրիլ Կաբանովը:

«Մենք ուշադրություն ենք դարձրել արևմտյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակված հայտնի գործարար Ալեքսանդր Լեբեդևի` Աշոտ Եղիազարյանի հակաիրավական գործունեության և նախկին պատգամավորի կողմից հնարավոր փողերի լվացման մասին հայտարարությունները»,- հայտարարել է ԱՀԿ-ի նախագահը:

Կաբանովի խոսքով` այս տեղեկությունները պետք է մանրամասնորեն ստուգվեն, քանի որ դրանք վերաբերում են երկար ժամանակ ԱՄՆ-ի տարածքում գտնվող ռուսաստանյան խորհրդարանի անդամին, որի նկատմամբ նաև քրեական հետապնդում է իրականցվում:

Tekali Taxi