Home / Հայաստան / Մելաձեն հարձակվել է լրագրողի վրա և խլել կրիչը

Մելաձեն հարձակվել է լրագրողի վրա և խլել կրիչը

Ռուսաստանյան երգիչ Վալերի Մելաձեին մեղադրում են Մոսկվայի կենտրոնում լրագրողի վրա հարձակվելու մեջ: Երաժիշտի հետ բախման արդյունքում տուժել է ֆոտոլրագրող Եվգենիա Գուսևան, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ֆոտոլրագրողը հենց այս պարբերականի թղթակիցն է: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ լրագրողը նկարահանել է Մելաձեին «ՎիաԳրա» խմբի մեներգչուհու ընկերակցությամբ: Երգիչը փորձել է խլել լրագրողի տեսախցիկը, արդյունքում` ֆիզիկական ուժի և սպառնալիքների միջոցով վերցրել է լուսանկարները պարունակող ֆլեշ-քարտը:

Life News կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, ինչպես է Մելաձեին հիշեցնող մի տղամարդ փորձում հասնել փախչող աղջկան, վերջինս ընկնում է գետնին, իսկ երգիչը բռնում է նրան հետևից: Այնուհետև նա մի փոքր հանդարտվում է, աղջիկը ոտքի է կանգնում, և երաժիշտը նրան ինչ-որ բան է ասում: Ֆոտոլրագրողը նրան փոքրիկ իր է փոխանցում, հավանաբար կրիչ:

Tekali Taxi