Home / Հայաստան / Բերլուսկոնիին սեքսի շաբաթական չափաբաժին են սահմանել

Բերլուսկոնիին սեքսի շաբաթական չափաբաժին են սահմանել

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի բժիշկն իրեն սեքսի շաբաթական չափաբաժին է սահմանել: Ումբերտո Սկապանինին հայտարարել է, որ 74-ամյա քաղաքական գործիչը կարող է ինտիմ հարաբերություններ ունենալ շաբաթական 6 օր` 1 օր թողնելով հանգստի համար: Վարչապետի սեռական կյանքի ռեժիմի մասին բժիշկը պատմել է «Novella 2000» ամսագրին:

Բժշկի խոսքով` իր հիվանդին հաջողվել է հաղթել շագանակագեղձի չարորակ ուռուցքը, և ներկայումս նա կարող է իրեն թույլ տալ ավելի հաճախ զբաղվել սեքսով, քան իր հասակակիցներից շատերը: Ումբերտո Սկապանինին ընդգծել է, որ Բերլուսկոնին իր տարիքի համար հիասքանչ առողջական վիճակում է գտնվում:

Ըստ բժշկի` չնայած ամուր առողջությանը, Բերլուսկոնին ամեն դեպքում պետք է ուշադրություն դարձնի հանգստանալու անհրաժեշտության վրա:

Իսկ թե երբ է Բերլուսկոնին քաղցկեղ ունեցել, բժիշկը չի հստակեցրել: Նա նաև չի պատմել այն մասին, թե որքան ժամանակ է բուժվել վարչապետը:

Tekali Taxi