Home / Հայաստան / Հայաստանցի օլիգարխները ներման խնդրագրեր են գրել թաղապետերին

Հայաստանցի օլիգարխները ներման խնդրագրեր են գրել թաղապետերին

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Երևանում, ինչպես նաև տարբեր մարզերում սկսել են ակտիվորեն հարկեր հավաքել, մասնավորապես, խոսքը վերաբերում է գույքահարկին և հողի հարկին:

Օրաթերթը նշում է, որ բոլոր վայրերում հատկապես վատ հարկատուների ցուցակում են հայտնվել բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը՝ տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների:

«ՉԻ»-ի տեղեկություններով այժմ բազմաթիվ օլիգարխներ (անունները չեն նշում) թաղապետարաններին դիմումներ են գրում՝ խնդրանքով ներել և կրճատել այդ գումարները:

Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն և պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանան վճարել: Որոշ թաղապետներ արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատ-շատերին, տեղեկացնում է «ՉԻ»-ն:

Tekali Taxi