Home / Հայաստան / Հայրը պատրաստվում էր հրաժարվել Բարաք Օբամայից

Հայրը պատրաստվում էր հրաժարվել Բարաք Օբամայից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կենսագրության մասին նոր սենսացիոն մանրամասներ են բացահայտվում: Եթե ավելի վաղ Օբամային մեղադրում էին ԱՄՆ-ի սահմաններից դուրս ծնված լինելու մեջ և նշում, որ նա իրավունք չունի նախագահի պաշտոնը զբաղեցնել, ապա այժմ ԶԼՄ-ները հայտարարում են, որ երկրի ապագա ղեկավարի ծնողները ցանկանում էին հրաժարվել որդուց և որդեգրման տալ այլ ընտանիքի:

Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, Հավայան կղզիների համալսարանում ուսանելու տարիներին Օբամայի հայրն աչքի էր ընկնում բազմաթիվ սիրային կապերով, ինչի պատճառով նրան գրեթե ստիպել են հրաժարվել դեռ չծնված որդուց: Նման պահանջներ է ներկայացրել ԱՄՆ-ի միգրացիոն ծառայությունը, որը Օբամայի հորը կասկածում էր երկու ընտանիք ունենալու մեջ:

Ավագ Օբաման ամուսնացել է սպիտակամորթ ամերիկուհի Էն Դանեմի հետ, ինչն էլ նման պահանջների առիթ է դարձել, քանի որ ավելի վաղ նա ամուսնացած է եղել քենիացի կնոջ հետ: Օբամայի հոր առաջին կինը երեխայի հետ Քենիայում է մնացել: 1961 թվականի գարնանը հարցաքննության ընթացքում ավագ Օբաման հայտարարել էր, որ ամուսնալուծվել է իր քենիացի կնոջից մինչև Ստենլի Էն Դանեմի հետ իրենց հարաբերությունները օրինականացնելը և խոստացել է, որ իր ապագա որդուն մեկ այլ ընտանիքի խնամքին կհանձնի:

Այս իրողությունը հաստատում են միգրացիոն ծառայության արխիվում պահված փաստաթղթերը: Փաստորեն, եթե այդ ծրագրերն իրականանային, Օբաման սկզբում Փրկարար բանակի մանկատուն կուղարկվեր, որտեղ էլ նրա համար նոր ընտանիք կգտնեին:
Tekali Taxi