Home / Հայաստան / Ստրոս-Կանին կրկին բռնաբարության մեջ են մեղադրում

Ստրոս-Կանին կրկին բռնաբարության մեջ են մեղադրում

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին կրկին բռնաբարության մեջ են մեղադրում: Այս անգամ հետաքննություն է սկսել ֆրանսիական դատախազությունը, հայտնում է Associated Press-ը:
Նախնական հետաքննության մեկնարկի մասին լրագրողներին պատմել է դատախազության աշխատակիցներից մեկը: Միաժամանակ, նա հրաժարվել է հրապարակաել մանրամասները` վկայակոչելով հետաքննության գաղտնիության հանգամանքը:

Դատախազության աշխատակիցը հստակեցրել է, թե անպայման չէ, որ նախնական հետաքննությունn ավարտվի պաշտոնական մեղադրանքի ներկայացմամբ:

Ամենայն հավանականությամբ, խոսքը գրող Տրիստան Բանոնի կողմից առաջադրված մեղադրանքների մասին է: Հիշեցնենք, որ օրեր առաջ գրողը հայտարարել էր, որ Ստրոս-Կանը փորձել է բռնաբարել իրեն մի քանի տարի առաջ: ԱՄՀ-ի ղեկավարը, սակայն, հերքում է մեղադրանքները և արդեն հայտարարել է պատասխան հայց ներկայացնելու իր որոշման մասին` Բանոնին զրպարտության մեջ մեղադրելով:
Tekali Taxi