Home / Հայաստան / Վրաստանի իշխանությունները մեծացնում են հայաֆոբիան. պատգամավոր

Վրաստանի իշխանությունները մեծացնում են հայաֆոբիան. պատգամավոր

Վրաստանի իշխանությունները կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու մասին այնպիսի օրենք են ընդունել, որը նպաստում է հայաֆոբիայի և այլատյացության մակարդակի բարձրացմանը: Այս մասին «PirWeli»-ի հետ զրույցում հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատների առաջնորդներից մեկը` Լևան Վեպխվաձեն:

Մեկնաբանելով Էջմիածնի հայտարարությունը` պատգամավորn ասել է. «Սա նշանակում է, որ ախորժակն ուտելիս է բացվում, և Էջմիածինն ուղիղ ասում է. «Կարգավիճակ շնորհեցիք, դե հիմա էլ եկեղեցիները տվեք»:

Հարցն այն է, որ իշխանությունները վախեր ունեն եկեղեցու վարկանիշի և հեղինակության նկատմամբ վաղուց: Նրանք եկեղեցու հեղինակությունը քանդելու համապատասխան պահ գտան: Այն, որ եկեղեցու դիմումից և խնդրանքից հետո իշխանությունները, այդուհանդերձ, ընդունեցին օրինագիծը, կարող է հիասթափություն առաջացնել բնակչության որոշակի զանգվածի մոտ: Այս քայլն ուղղված է հենց դրան»,- հայտարարել է Վեպխվաձեն:

Tekali Taxi