Home / Հայաստան / Մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը

Մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը

Երեկ Ստեփանակերտ-Երևան ճանապարհին մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Կարեն Բաբուրյանը: Ինչպես հաղորդում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը, Բաբուրյանը մահացել է սրտի կաթվածից:

Հիշեցնենք, որ Կարեն Բաբուրյանը ժամանակին եղել է նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղար, իսկ 1994-ին հենց նա է Ղարաբաղի կողմից ստորագրել զինադադարի մասին Բիշքեքյան հայտնի համաձայնագիրը, որը գործում է մինչև այժմ, և որը ԼՂ հարցում միակ փաստաթուղթն է, որտեղ կա նաև պաշտոնական Ղարաբաղի ստորագրությունը:

Tekali Taxi