Home / Հայաստան / «Օդնոկլասնիկի»-ն օգնել է գողություն իրականացնել

«Օդնոկլասնիկի»-ն օգնել է գողություն իրականացնել

«Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում Հայկ անունով ներկայացած 23-ամյա երիտասարդը ծանոթացել է 22-ամյա Անիի հետ և հուլիսի 7-ին Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ հանդիպելով նրան` խաբեությամբ վերցրել է բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ` գումարով, շպարման պարագաներ և դիմել է փախուստի` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս, հայտնում է Police.am-ը:

Հուլիսի 9-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թվականին ծնված Սամվելին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ սոցիալական կայքում հաստատված ծանոթությունը ավարտվում է նման գործողություններով:  Ամիսներ առաջ, օրինակ, Ա. Հակոբյանը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել էր տարբեր աղջիկների հետ: Ինտերնետային ամենօրյա շփումների արդյունքում Հակոբյանն իր վիրտուալ ընկեր աղջիկներին խնդրել է լիցքավորել իր բջջային հեռախոսը։

Պատճառաբանություններն ամեն անգամ այնքան «հիմնավոր» են եղել, որ աղջիկները օգնության ձեռք են մեկնել ինտերնետային ծանոթին։ Մի դեպքում, օրինակ, ծանոթ աղջիկներից մեկը 20 հազար դրամ է փոխանցել Հակոբյանի բջջային հեռախոսին, մեկ այլ դեպքում 35 000 դրամի լիցքավորում են կատարել 2 այլ աղջիկներ։ Այս գործողությունների արդյունքում Հակոբյանը հայտնվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Tekali Taxi