Home / Հայաստան / Պուտինի հուշարձանը կկանգնեցնեն Վրաստանում. խոստացել է Սահակաշվիլին

Պուտինի հուշարձանը կկանգնեցնեն Վրաստանում. խոստացել է Սահակաշվիլին

Ռուսաստանի նախկին նախագահ, գործող վարչապետ Վլադիմիր Պուտինն օգնել է բարելավել վրացական գինու որակը և նպաստել է այդ երկրի տնտեսության զարգացմանը դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման բացակայության պայմաններում: «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Վրացական առաջնորդի խոսքով` 2006 թվականին ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ ինքն ասել է, որ մի գեղեցիկ օր իր երկրում անպայման Պուտինի հուշարձանը կկանգնեցնեն` որպես ժամանակակից վրացական տնտեսության ստեղծողի:

Սահակաշվիլին, ի դեպ, ընդգծել է, որ հուշարձանի մասին միանգամայն լուրջ էր խոսում:

«Վրաստանում Պուտինին նվիրված հուշարձանը կանգնեցնելու գաղափարը դեռևս այդքան ընդունելի չէ, բայց մի օր, համենայնդեպս այդ հարցում, նրա արժանիքները կընդգծվեն մեր, միգուցե և ռուսաստանյան պատմության կողմից»,- նշել է նա:

Tekali Taxi