Home / Հայաստան / Պուտինին Աստված է ուղարկել երկիր, վստահ է քաղաքական գործիչը

Պուտինին Աստված է ուղարկել երկիր, վստահ է քաղաքական գործիչը

Հուլիսի 8-ին չեչենական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Սուրկովը հայտարարել է, որ Վլադմիր Պուտինին Աստված է ուղարկել: Հենց այս ճանապարհով էլ, ըստ Սուրկովի, Աշխարհ է եկել նաև Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ Կադիրովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ինձ թվում է, որ երբ Աստված որևէ ազգի համար նախատեսում է ապրել որոշակի դարեր, ապա անհրաժեշտ պահի ուղարկում է նրանց, ովքեր օգնում են ազգին դուրս գալ փակուղուց, պատերազմից, աղետից,- կարծում է Սուրկովը,-Եվ ինձ թվում է, որ Ահմատ-Հաջին հենց այդպիսի մարդ էր, որին Աստված էր ուղարկել չեչենական ազգին փրկելու համար»:

«Անկեծ ասած, կարծում եմ, որ Պուտինն էլ է հենց այդպիսի մարդ, որին  Աստվածն ու ճակատագիրն ուղարկել են Ռուսաստանի համար այս դժվարին պահին»,- իր եզրակացություններով է կիսվել Սուրկովը:

Tekali Taxi